Բացվել է Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Երևանյան խճանկար» ցուցահանդեսը

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Երևանյան խճանկար» ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2801-ամյակին:

Թանգարանի հավաքածուից ընտրված գրաֆիկական աշխատանքների, հազվագյուտ լուսանկարների, ինչպես նաև հեղինակային տիկնիկների միջոցով ցուցահանդեսում ներկայացված են քաղաքի ավանդական ու արդի կոլորիտը, քաղաքացիների կենցաղն ու սովորույթները:

Ցուցահանդեսի բացման ժամանակ առաջին անգամ տեղի ունեցավ վիկտորինա, որի ընթացքում Երևանի պատմության վերաբերյալ հարցեր ուղղվեցին մասնակիցներին: Ճիշտ պատասխանողները ստացան նվեր՝ տիկնիկ:

Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ:  Սիրով սպասում ենք:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Լուսանկարներ