Քննարկվել են Տուլայի «Պրյանիկի միջազգային թանգարանի» հետ համագործակցության հնարավորությունները

Երևանի պատմության թանգարանի հյուրն էր, Տուլա քաղաքի «Պրյանիկի միջազգային թանգարանի» տնօրեն տիկին Տատյանա Ագիբալովան:

Թանգարան կատարած շրջայցի ընթացքում վերջինս իր հիացմունքն արտահայտեց Երևանի պատմության թանգարանի գործունեության և մշակութային հարուստ ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, ձեռք բերվեց պայմանավորվածություն 2020 թվականին համատեղ ծրագրերով հանդես գալու մասին:

Հանդիպման վերջում տիկին Տատյանա Ագիբալովան Երևանի պատմության թանգարանին նվիրեց ռուսական հայտնի թխվածքաբլիթից պատրաստված յուրօրինակ ցուցանմուշներ:

Լուսանկարներ