Երևանի պատմության թանգարանում բացվել է «Տավուշն աշխարհի աչքերով» սիմպոզիումի ցուցահանդեսը
Փետրվարի 12-ից մարտի 4-ը Երևանի պատմության թանգարանում անց է կացվում «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են սիմպոզիումի ընթացքում մասնակիցների ստեղծած նկարները։
Այս յուրօրինակ ցուցահանդեսը կազմակերպվել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի (տնօրեն Արմինե Թումանյան) և Երևան քաղաքի պատմության թանգարան ՀՈԱԿ-ի հետ համատեղ նախաձեռնությամբ:
Միջոցառումը նաև մայրաքաղաք և մարզեր համագործակցության օրինակ է, քանի որ ներկայացված են նաև գեղանկարներ Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից:
«Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը բացառիկ է նրանում, որ այն ներկայացնում է աշխարհի 17 երկրներից ժամանած 23 նկարիչների, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող 7 նկարիչների գործեր, որոնք ստեղծվել են Հաղարծինում իրենց համատեղ օթևանելու և ստեղծագործելու արդյունքում։
Սիմպոզիումի 10 օրերի ընթացքում նկարիչները շրջագայել են Տավուշի մարզում, ծանոթանացել մասնակից երկրների և հատկապես Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին, հյուրընկալվել մարզի մշակութային կրթօջախներում, անց կացրել վարպետության դասեր։ Եվ ահա այդ օրերի տպավորությունները և զգացողությունները՝ շաղախված տավուշյան գունապնակի երանգներով, արտացոլվել են նկարիչների տարբեր ժանրերի գործերում ։
«Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ փետրվարի 12-ին՝ ժամը 17։00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում, (հասցե՝ Արգիշտի 1/1):