ԵՔՊԹ հավաքածուի ազգային տարազների ցուցադրություն «Տաշիր Սթրիթ»-ի գնումների ցուցասրահում
Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի հյուրեր, Երևան քաղաքի պատմության թանգարանի և «Տաշիր Սթրիթ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ Կանանց տոների կապակցությամբ` մարտի 8-ից ապրիլի 7-ը, մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր Սթրիթ»-ի գնումների ցուցասրահում իրականացվում է գեղեցիկ նախագիծ:
Այնտեղ ներկայացվում է ազգային տարազների օրինակով Քնարիկ Ներսիսյանի ստեղծած հավաքածուն, որը նա նվիրել է Երևան քաղաքի պատմության թանգարանին:
Այս նախաձեռնությանը ուրույն մասնակցությունն է ունեցել նաև «Տերյան» մշակութային կենտրոնը:
Մաղթում ենք բարի հանգստյան օրեր և գարնանային բարձր տրամադրություն:
Երևան քաղաքի պատմության թանգարան