Հեռակա մասնակցությամբ հաստատենք մեր ներկայությունը Ծիծեռնակաբերդում
Հարգելի հայրենակիցներ,
Ապրիլի 24-ին հեռակա մասնակցությամբ բոլորս հնարավորություն ունենք հաստատելու մեր ներկայությունը Ծիծեռնակաբերդում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը։
Ժամը 08.00-ից ուղարկում ենք մեր անուններով հաղորդագրություններ՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններից՝ 1915 համարին, իսկ արտերկրից՝ 0037433191500 համարին։ Յուրաքանչյուր հեռախոսահամարից կարող ենք ուղարկել 5-ական հաղորդագրություն:
Ցանկալի է, որ հաղորդագրությունները լինեն հայատառ: