Ամփոփվեցին «Ճանաչի՛ր Երևանը» խաղ-վիկտորինայի արդյունքները

Սիրելի բարեկամներ, շնորհակալ ենք «Ճանաչի՛ր Երևանը» խաղ- վիկտորինային ակտիվ մասնակցելու համար։

Ինչպես նախապես նշվել էր, հաղթող են ճանաչվել այն մասնակիցները, ովքեր ճիշտ պատասխանների առավելագույն քանակ ոապահովեցին:

Բնականոն աշխատանքային ռեժիմին անցնելուն պես բոլոր մասնակիցներին (օրն ու ժամը նախապես կհայտնենք) սիրով կհրավիրենք թանգարան՝ հնարավորություն ընձեռելով առավել մանրամասն ծանոթանալու Երևան քաղաքի պատմությանը։

Իսկ Հայկ Ափրիկյանին, Արմինե Քերոբյանին, Levon Surenovich-ին, Anna Ohanyan-ին, Kristine Piroyan-ին, Arpine Avetisyan-ին, Խաժակ Դրամփյանին, Tigran Ghalumyan-ին սպասվում է հաճելի անակնկալ: