Թանգարանների միջազգային օրը` արտակարգ պայմաններում
Այս տարի` մայիսի 18-ին, համայն աշխարհի թանգարանները Թանգարանների միջազգային օրը կնշեն արտակարգ պայմաններում:
«Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» միջազգային խորագրի ներքո բոլոր թանգարաններն իրենց ծրագրերն այս տարի կներկայացնեն առցանց հարթակում, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի նոյեմբերին (ելնելով իրավիճակից)։
Երևան քաղաքի պատմության թանգարանը հանդես կգա յուրօրինակ վիրտուալ ցուցադրությամբ ՝ «Մարդը և քաղաքը» խորագրի ներքո: