Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է
Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով շնորհավորում է ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և նվիրյալներին: Թանգարանի այցելուներին սիրով հրավիրում ենք առցանց վայելելու երկու հետաքրքիր նախագիծ.
- «Կենդանի նկար» անիմացիոն ծրագիր. «Երևանի շինարարները» 1957թ., Գեղանկարիչ՝ Վահան Խորենյան:
- Մայիսի 18-ին՝ ժամը 15.00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջում և թանգարանի կայքում միաժամանակ կմեկնարկի «Մարդ-քաղաք» խորագրով լուսանկարների հեռահար ցուցադրությունը, որի ընթացքում կներկայացվի ֆրանսիացի լուսանկարիչ Ժան Մարկ Կարաչիի «Հոմո Ուրբանոս, Երևան» շարքը:
Երևան քաղաքի պատմության թանգարան