Թանգարանի ֆեյսբուքյան էջում բացվել է «Լուսավոր ձեր աշխարհում» առցանց ցուցահանդեսը
Երևան քաղաքի պատմության թանգարանը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախաձեռնեց «Լուսավոր ձեր աշխարհում» խորագրով առցանց ցուցահանդես, որտեղ ներկայացված են նկարել սիրող մինչև 14 տարեկան երեխաների ստեղծագործությունների 80 լուսանկարներ:
Էլեկտրոնային փոստով ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր երեխաների ստեղծագործությունների լուսանկարները, ինչպես և նախապես խոստացել էինք, հրապարակված են Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջում:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն աչքի են ընկնում թե յուրահատուկ մտածողությամբ, թե սկզբունքորեն տարբերվող հուզաշխարհով: Ուշադրության են արժանի նաև ստեղծագործությունների վերնագրերը:
Թանգարանի փոքրիկ այցելուների և ցուցահանդեսի մասնակիցների ստեղծագործությունների համահավաք ցուցադրությանը կարող եք հետևել՝ սեղմելով «Լուսավոր ձեր աշխարհում» հղումը: