Կնոջ տարազի համալիրի մաս կազմող վերականգնված վերնազգեստը և բլուզը շուտով կցուցադրվեն թանգարանի ցուցասրահում
Սիրելի՛ թանգարանասերներ,
Անցած հինգ ամիսներին Երևան քաղաքի պատմության թանգարանը առցանց հարթակում հանդես է եկել հետաքրքիր միջոցառումներով ու ծրագրերով:
Ինչպես գիտեք, թանգարանային աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն էլ թանգարանային առարկաների վերականգնումն ու պահպանումն է:
Ուստի, այս ընթացքում կատարվել է վերականգման մանրակրկիտ, երկարատև աշխատանք և մենք թանգարանի վերաբացումը նշում ենք լավ լուրով:
Վերականգնվել են կնոջ տարազի համալիրի մաս կազմող վերնազգեստ և բլուզ: Երկուսն էլ թվագրվում են 19-րդ դարի վերջով և երբևէ չեն ցուցադրվել: Այժմ դրանք այսպիսի տեսք ունեն և առաջիկայում կցուցադրվեն թանգարանի առաջին հարկի ցուցասրահում:
Ի դեպ օգոստոսի 24-ից Երևան քաղաքի պատմության թանգարանը վերաբացել է իր դռները…
Երևան քաղաքի պատմության թանգարան