Բացահայտի՛ր Երևանի պատմության թանգարանի հավաքածուները

Ինչպես գիտեք, թանգարանների գործունեության կարևոր ուղղություններից մեկը թանգարանային հավաքածուների հավաքումն ու պահպանումն է:

Երևան քաղաքի պատմության թանգարանում այսօր պահպանվում են 97 000-ը գերազանցող թանգարանային առարկաներ, որոնք ձեռք են բերվել թանգարանի գործունեության 89 տարիների ընթացքում:

Դրանց գերակշռող մասը գտնվում է պահոցներում, որտեղ ստեղծված են պահպանման համապատասխան պայմաններ, և մեր պարտքն է դրանք հավուր պատշաճի փոխանցել գալիք սերունդներին:

Նշված հավաքածուները թեև պահոցում են, բայց այս տարիների ընթացում ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսների միջոցով, հրատարակվել ու ներկայացվել հանրությանը:

Սիրելի թանգարանասերներ, Երևան քաղաքի պատմության թանգարանը սեպտեմբերի 1-ից նոր շարք է սկսում, որը հնարավորություն կտա թանգարանը տեսնել «վարագույրից այն կողմ», այսինքն՝ առցանց հարթակում այցելուն կարող է ծանոթանալ այն արժեքներին, որոնք ցուցադրված չեն:

Սիրով սպասում ենք ձեր արձագանքին:

Երևան քաղաքի պատմության թանգարան