«Ճանաչի՛ր Երևանը» օնլայն վիկտորինայում հաղթողներն այցելեցին թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը դեռևս մայիսին  անցկացրեց «Ճանաչի՛ր Երևանը» խորագրով վիկտորինա: Նկատի ունենալով, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում թանգարանը գործունեություն էր ծավալում հեռահար՝ «Ճանաչի՛ր Երևանը» խորագրով վիկտորինան ևս անցկացվեց օնլայն, թանգարանի ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով։

Վիկտորինայի հարցաշարը կազմված էր թանգարանի ֆեյսբուքյան էջում և կայքում պարբերաբար հրապարակված համառոտ տեսանյութերի հիման վրա:

Ինչպես նախապես նշվել էր, հաղթող ճանաչվեցին այն մասնակիցները, ովքեր ճիշտ պատասխանների առավելագույն քանակ ապահովեցին:

Մեր խոստմանը հավատարիմ՝ բնականոն աշխատանքային ռեժիմի անցնելուն պես վիկտորինայում հաղթած մասնակիցներին օգոստոսի 31-ին սիրով հրավիրեցինք թանգարան՝ հնարավորություն ընձեռելով առավել մանրամասն ծանոթանալու Երևան քաղաքի պատմությանը։

Երևան քաղաքի պատմության թանգարան