Թանգարանները՝ զինվորի կողքին. ցուցահանդես-վաճառք
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-18:00, Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի կունենա ցուցահանդես-վաճառք ՀՀ թանգարանների մասնակցությամբ:
Ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Ի դեպ, Երևան քաղաքի պատմության թանգարանը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին: Մեր տաղավարում հատուկ սակագներով կարող եք ձեռք բերել գրքեր, կատալոգներ բացիկներ և այլն։