Ցուցահանդեսի հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառք ՀՀ թանգարանների մասնակցությամբ:
Երևան քաղաքի պատմության թանգարանը նույնպես մասնակցում էր ցուցահանդեսին՝ տաղավարում ներկայացնելով թանգարանի հրատարակած գրքերը, կատալոգներն ու բացիկները։
Ցուցահանդեսի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: