Կյանքից հեռացել է թանգարանի շատ սիրելի բարեկամ Յուրի Արշակի Հովհաննիսյանը

Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր թանգարանի շատ սիրելի բարեկամ, Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի հիմնադիր, «Հայէլեկտրո» գործարանի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Արշակի Հովհաննիսյանը:

Երեք տարի առաջ Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Յուրի Հովհաննիսյանի «Հիշում է Երևանը» գրքի շնորհանդեսը: Փաստավավերագրական այդ հրաշալի աշխատությունում բազմաթիվ տեղեկություններ կան մայրաքաղաքի հուշարձանների, զբոսայգիների և պուրակների, թանգարանների ու թատրոնների և այլ մշակութային օբյեկտների, ինչպես նաև դրանց ճարտարապետների ու քանդակագործների մասին:

Մեր ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերեներին։

Հանգչեք խաղաղությամբ…