Կյանքից հեռացել է Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը

Երևանի պատմության թանգարանի ողջ անձնակազմի անունից խորին ցավակցություն ենք հայտնում թանգարանագիտության և լուսանկարչության գործում զգալի ավանդ ունեցած, թանգարանի գիտական խորհրդի անդամ, հայտնի մտավորական, Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ: