Երևան քաղաքի պատմության թանգարանը խնդրանքով դիմում է քաջածին ծնողներին

Սիրելի’ հայրենակիցներ,
Մենք` 21-րդ դարում ապրողներս, մեր ամենավատ երազում անգամ չէինք կարող պատկերացնել, թե ինչ կբերի 2020 թ. սեպտեմբերի 27-ի ջինջ առավոտը… և որ 44 օր տևած արհավիրքը մեզանից կխլի մեր կյանքում ունեցած ամենաթանկն ու ամենասիրելին՝ մեր պայծառ զավակներին…

Սփոփանքի խոսքեր գտնելն անչափ դժվար է: Դժվար է, սակայն հերոսներով հպարտանում են, նրանց փառաբանում են, հերոսներով շարունակվում է կյանքը…

Երևան քաղաքի պատմության թանգարանը խնդրանքով դիմում է քաջածին ծնողներին ու հարազատներին՝ ուղարկել հայրենիքի առջև պարտքը հերոսաբար կատարած ու անմահացած հայորդիների մասին տեղեկություններ՝ հերոսների գանձարան ստեղծելու, հրատարակություններ ու ցուցահանդեսներ նախապատրաստելու նպատակով:

Հավերժ փա՜ռք նրանց անմար հիշատակին…

Խնդրում ենք նյութերն ուղարկել Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջին կամ կապ հաստատել 010 56 81 85 հեռախոսահամարով:

Երևան քաղաքի պատմության թանգարան