Հունվարի 27-ը Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Սիրելի ՛ Մաեստրո,
Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:

Հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների յուրօրինակ միահյուսումից ծնված Ձեր անմահ ստեղծագործությունները պարգևել են ու պարգևելու են անմոռանալի զգացումներ՝ իրենց մնայուն տեղն ունենալով մեր մշակութային գանձարանում:

Ապրեք երկար, եղեք առողջ: Մենք սիրում ենք Ձեզ:

Սիրով ՝
Երևան քաղաքի պատմության
թանգարանի աշխատակազմ