Թանգարանի արտադրական ֆոնդը համալրվեց հայկական ծխախոտների հավաքածուով
Երևան քաղաքի պատմության թանգարանի արտադրական ֆոնդը օրերս համալրվեց խորհրդային ժամանակաշրջանի հայկական արտադրության ծխախոտների հավաքածուով։
Այն թանգարանին նվիրեց Երևանի Արաբկիր վարչական շրջանը։
Թանգարանում խորհրդային շրջանի հավաքածուն հարստացնելու աշխատանքը շարունակական է, ուստի քաղաքացիներին խնդրում ենք նշված ժամանակաշրջանի վերաբերյալ Երևանում արտադրված թանգարանային առարկաների առկայության դեպքում դրանք նվիրել թանգարանին:
Երևան քաղաքի պատմության թանգարանի
Նորագույն պատմության բաժին