Թանգարանի աշխատակիցներն այցելեցին վիրավոր զինվորներին

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատակիցներն անցկացրեցին զինվորների հետ՝ այցելելով «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպություն։

Թանգարանի աշխատակիցները հայրեն իքի պաշտպանության մարտերում վիրավորված զինվորներին նվիրեցին թանգարանի աշխատակից Անժելա Տերյանի հեղինակած «Հնագույն պատմական վկայություններ հայ ռազմիկի մասին» և «Նոր ուսումնասիրություններ Երևանի հնագույն պատմության մասին» գրքերը։

Երևան քաղաքի պատմության թանգարանի հրատարակած գրքերից մի քանիսն էլ նվիրաբերվեցին «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպության գրադարանին:

Երևան քաղաքի պատմության թանգարան