Թանգարանի հյուրն էին «Մեր այգին» մանկապարտեզի սաները
Երևան քաղաքի պատմության թանգարանում մայիսի 10-ին հյուրընկալվեցին «Մեր այգին» մանկապարտեզի սաները: Փոքրիկները մասնակցեցին «Գիտունիկը Երևան քաղաքի պատմության թանգարանում» կրթական ծրագրին, որը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար:
Տեղեկությունները երեխաներին հաղորդվում են հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները և ընկալելու ընդունակությունները:
Բազում հետաքրքրաշարժ հնարքների և անակնկալների շնորհիվ փոքրիկ այցելուների այցը թանգարան վերածվում է հաճելի և ճանաչողական ժամանցի, որի վերջում նրանց տրվում է շնորհակալագիր Գիտունիկի պատկերներով: