Թանգարանը այցելուներին ներկայացավ «Ընտրում է այցելուն» խորագրով ինտերակտիվ միջոցառմամբ
Թանգարանների միջազգային օրվա ծրագրի շրջանակներում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-22:00 Երևան քաղաքի պատմության թանգարանը այցելուներին ներկայացավ «Ընտրում է այցելուն» խորագրով ինտերակտիվ միջոցառմամբ։
2020թ. Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ թանգարանները պետք է վերակազմակերպեն և վերաիմաստավորեն իրենց աշխատանքը, որին պետք է պատրաստ լինեն ոչ միայն թանգարանային աշխատողները, այլ նաև հանրությունը։
Միջոցառման նպատակն էր այցելուներին ուղղորդել ավելի ուշադիր դիտելու թանգարանային արժեքները և նորովի վերագնահատելու դրանք:
Համապատասխան «ստիկերներով» այցելուներն իրենք էին որոշում, թե որ առարկան է նախընտրելի «էվակուացնել» անհրաժեշժտության դեպքում՝ ըստ համապատասխան գույների…