«Երևանի աղյուսաշեն կառույցները 19-20-րդ դդ»
Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 90-ամյակի միջոցառումների շրջանակում շարունակվում են Երևանին նվիրված հանդիպումներն ու գիտական քննարկումները։
Երևան քաղաքի պատմության թանգարանում հունիսի 30-ին հյուրընկալվեց ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, ճարտարապետության ասիստենտ Էվլին Օրդուխանյանը:
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ Երևանի 19-20–րդ դարերի աղյուսային կառույցներին։
Ծավալվեց շահագրգիռ քննարկում դրանց ճարտարապետական առանձնահատկությունների շուրջ։
Երևան քաղաքի պատմության թանգարան