Թանգարանում ցուցադրվեց «Երևանյան երազողներ» ֆիլմը

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Երևանի պատմության թանգարանում ցուցադրվեց «Երևանյան երազողներ» ֆիլմը, որի ժապավենը պահպանվում է թանգարանում:
Ֆիլմը ներկայացրեց Երևանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը։