«Ծաղիկներ»՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17։00–ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում (Ք․ Երևան, Արգիշտի 1/1, Հեռ․՝ 010568185) տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության անդամ Սուրեն Խորենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։
«Ծաղիկներ» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին:
Սուրեն Խորենյանը ՀՀ վաստակավոր նկարիչ Վահան Խորենյանի որդին է, ով ստեղծագործել է խորհրդային տարիներին և պատկերել է վարդագույն Երևանի կառուցումը: Վերջինիս կտավներից «Երևանի շինարարները» (1957 թ.) ցուցադրվում է թանգարանում:
Երևան քաղաքի պատմության թանգարան