Բացվեց Սուրեն Խորենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում հոկտեմբերի 15-ին բացվեց գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Սուրեն Խորենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ցուցահանդեսը կրում է «Ծաղիկներ» խորագիրը։
Սուրեն Խորենյանը ՀՀ վաստակավոր նկարիչ Վահան Խորենյանի որդին է, ով ստեղծագործել է խորհրդային տարիներին և պատկերել է վարդագույն Երևանի կառուցումը: Վերջինիս կտավներից «Երևանի շինարարները» (1957 թ.) ցուցադրվում է թանգարանում:
դեսը կգործի մինչև հոկտեմբերի 22-ը։
Երևան քաղաքի պատմության թանգարան