«Վավերագրելով պատմությունը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հանրային հեռուստաընկերության 65-ամյակին

Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու «Վավերագրելով պատմությունը» խորագրով ֆոտո-ցուցահանդեսին, որտեղ ներկայացվելու են բացառիկ կադրեր Հանրային հեռուստաընկերության արխիվից:

Ցուցահանդեսը նվիրված է Հանրային հեռուստաընկերության 65-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսի բացումը՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի պատմության թանգարանում ( ք. Երևան, Արգիշտիի 1/1)` Երևանի քաղաքապետարանի շենքում:

Մուտքն ազատ է:

Երևան քաղաքի պատմության թանգարան