2021 թվականը՝ ամփոփ

  • Ցուցանմուշների քանակը գերազանցել է 98 000-ը (տարվա ընթացքում թանգարանին նվիրաբերվել է շուրջ 500 առարկա, 66-ը՝ Իրանի Իսլամական հանրապետությունից՝ նվիրատու Դիանա Ղազարյան):
  • Թանգարան է այցելել շուրջ 19 000 այցելու:
  • Անցկացվել է 674 էքսկուրսիա, 257 կրթական ծրագիր:
  • Իրականացվել է 3 նոր կրթական ծրագիր:
  • Բացվել է վեց նոր ցուցահանդես:
  • Կազմակերպվել է 12 միջոցառում:
  • Համագործակցության համաձայնագիր է կնքվել Չինաստանի ժողովրդական հանրապետության Չժեցիան գավառի Նինբո քաղաքի թանգարանի հետ:
  • Թանգարանի 90-ամյակի առթիվ մշակվել է խորհրդանշական տարբերանշան, որը ճանաչվել է սոցիալական գովազդ և քաղաքի մի շարք փողոցներում տեղադրվել են ցուցապաստառներ:
  • Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին և ակնկալում արդյունավետ համագործակցության շարունակություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: