Յուրօրինակ վիկտորինա՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ

Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ, Երևան քաղաքի պատմության թանգարանը հանդես է գալիս յուրօրինակ վիկտորինայի նախաձեռնությամբ:

Կարևորելով Երևան քաղաքի վերաբերյալ պատմական և փաստագրական գրականության տարածումը և քաղաքամայր Երևանի մասին երևանցիներին առավել մանրամասն ու հետաքրքրիր տեղեկություններ հաղորդելու միտումները՝ փորձում ենք ներկայացնել մի քանի հետաքրքիր հարցադրումներ մեր քաղաքի մասին:

Ուշադրությո՛ւն

Վիկտորինայի կանոններն են.

  1. Տեղադրում եք Ձեր ֆեյսբուքյան էջում այս նկարի հղումը (share), որը պետք է հավաքի առնվազն 100 (like) հավանություններ:
  2. Պատասխանում եք Երևան քաղաքի պատմությանը վերաբերող հետևյալ հարցերին և ուղարկում մեզ Ձեր անձնական էջից մինչև փետրվարի 18-ը և փետրվարի 19-ին ստանում «Երևանը բանաստեղծություններում» գիրքը Երևանի պատմության թանգարանից:

Հաղթող են համարվելու առաջին տասը մասնակիցները, ովքեր ճիշտ կպատասխանեն հարցերին:

Հարցեր

Ո՞րն է Երևանում հրատարակված առաջին պարբերականը:

  1. «Հասկ»
  2. «Պսակ»
  3. «Մուրճ»
  4. «Մեղու»
  5. «Ազդարար»

Ո՞վ էր Երևան այցելած առաջին օտարերկրյա ճանապարհորդը, որը կազմել է նաև Երևանի հատակագիծ-գծանկարը.

  1. Հենրի Լինչ
  2. Ժան Բատիստ Տավերնիե
  3. Դյուբուա-դե Մոնպեղոն
  4. Ժան Շարդեն
  5. Ջոն Ջոնսոն

Ո՞վ է եղել Երևանի առաջին քաղաքագլուխը.

  1. Հովհաննես Ղորղանյան
  2. Բարսեղ Գեղամյան
  3. Լևոն Տիգրանյան
  4. Արամ Բունիաթյան
  5. Իսահակ Մելիք-Աղամալյան

Երևանի ո՞ր թաղամասն է թարգմանվում «Կարմիր ներկ անող».

  1. Մարաշ
  2. Արեշ
  3. Քանաքեռ
  4. Կոնդ
  5. Շիլաչի

Երևան քաղաքի ո՞ր կառույցի տեղում է գտնվել նախկին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին.

  1. «Մոսկվա» կինոթատրոնի
  2. «Նաիրի» կինոթատրոնի
  3. Շահումյանի անվան դպրոցի
  4. Չարենցի անվան դպրոցի
  5. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու

Ո՞ր գրողն է հոգևոր աստիճան ստացել Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում.

  1. Պերճ Պռոշյանը
  2. Վրթանես Փափազյանը
  3. Խաչատուր Աբովյանը
  4. Մուրացանը
  5. Ղազարոս Աղայանը

Ո՞ւմ է պատկանել Երևանի քաղաքային դեղատունը.

  1. Լազարևին (Լազարյան)
  2. Մադաթովին (Մադաթյան)
  3. Բեհբութովին (Բեհբության)
  4. Խորասանովին (Խորասանյան)
  5. Շահնազարովին (Շահնազարյան)

Ո՞ր թվականին են առաջին անգամ Երևանում տրվել ռադիոհաղորդումներ.

  1. 1922թ.
  2. 1926 թ.
  3. 1928 թ.
  4. 1932 թ.
  5. 1956 թ.

Ո՞ր թվականին է ավտոմեքենան առաջին անգամ մուտք գործել Երևան.

  1. 1913 թ.
  2. 1917 թ.
  3. 1920 թ.
  4. 1924 թ.
  5. 1932 թ.

Ո՞վ է հիմնադրել Երևանի առաջին տպարանը.

  1. Հակոբ Մեղապարտը
  2. Ոսկան Երևանցին
  3. Սիմեոն Երևանցին
  4. Վասակ Պապաջանյանը
  5. Զաքարիա Գևորգյանը