Բացվեց Օլգա Մենի գեղարվեստական տիկնիկների անհատական ցուցահանդեսը
Կանանց միջազգային տոնին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում բացվեց Օլգա Մենի գեղարվեստական տիկնիկների անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ընդգրկված են 60-ից ավելի տիկնիկներ՝ պատրաստված պոլիմերային կավից, գունեղ հագուստներով և կերպարներով:
Տիկնիկները հիմնականում ռուսական ժողովրդական հեքիաթների առասպելների հերոսուհիներն են։ Մեծ սիրով է պատրաստված նաև «Արցախ» կոմպոզիցիան:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 1-ը: Սիրով սպասում ենք։
Երևան քաղաքի պատմության թանգարան