ԻԿՕՄ Հայաստանի աշխատանքային խումբն ավարտեց 3-րդ արշավը
ԻԿՕՄ Հայաստանի աշխատանքային խումբն ավարտեց «BEMUSEUMER» հետազոտության շրջանակներում 3-րդ արշավը
Աշխատանքային խումբն ուսումնասիրություն է իրականացրել Երևանի պատմության թանգարանում, հարցազրույց է անցկացրել թանգարանի աշխատակիցների հետ, կատարել դիտարկումներ թանգարանի այցելուների վերաբերյալ:
Խումբը նաև հանդիպել է տեղի բնակչության հետ՝ հիմնվելով թանգարանների իրազեկման հարցաշարերի վրա՝ դիտարկելով տեղացիների վերաբերմունքը թանգարանի նկատմամբ: