Ռուսական արվեստի թանգարանում ներկայացվել է ԵՔՊԹ հավաքածուի հայտնի ինքնաեռը
Ռուսական արվեստի թանգարանում մարտի 22-ին բացվեց «Սամովար («Ինքնաեռ»)» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ:
Ցուցահանդեսում ներկայացված է նաև Երևանի պատմության թանգարանի հավաքածուի հայտնի ինքնաեռը, որը երկար տարիներ գտնվել է մզկիթի բակում և շատ մտավորականներ ըմբոշխնել են թեյը հենց այդ ինքնաեռից:
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև հունիսի 15-ը: