Ապրիլի 7-ին կբացվի «Թելի և գույնի խճանկար» խորագրով ցուցահանդեսը
Երևանի պատմության թանգարանում ապրիլի 7-ին` ժամը 17։00–ին, կբացվի «Թելի և գույնի խճանկար» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում կներկայացվեն Էլվիրա Ղազարյանի՝ թանգարանին նվիրաբերած շուրջ 50 բարձրարվեստ ձեռագործ աշխատանքներ, որոնք բերվել են Նոր Ջուղայից՝ հեղինակի ծննդավայրից:
Աշխատանքներն աչքի են ընկնում բնության նկատմամբ ջերմ սիրով՝ թելի ու գույնի համադրությամբ ստեղծելով բազմագույն խճանկար:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 25-ը:
Երևան քաղաքի պատմության թանգարան