«Երևանյան գարուն» Երևանի պատմության թանգարանում
Ս.թ. ապրիլի 12-ից Երևան քաղաքի պատմության թանգարանում գործում է «Երևանյան գարուն» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 20-րդ դարի առաջին կեսի հայ նշանավոր գեղանկարիչներ Մ. Սարյանի, Ս. Առաքելյանի, Խ. Եսայանի, Վ. Գայֆեճյանի, Տարագրոսի, Պ. Սիմոնյանի, Վ. Ախիկյանի, Գուրոսի, Գ. Գյուրջյանի և Ստ. Թարյանի աշխատանքները:
Ցուցահանդեսը գործելու է մինչև ս/թ մայիսի 12-ը:
Սիրով հրավիրում ենք վայելելու Երևանի գարունը կտավներում:
Լուսանկարում՝ «Տան բակ Երևանում 1922թ.» (100 տարի առաջ) հեղինակ՝ Ս. Առաքելյան
Երևան քաղաքի պատմության թանգարան