Սիանի թանգարանի անդրադարձը Երևանի պատմության թանգարանին

Չինաստանի Շեանսի նահանգի մայրաքաղաք Սիանի թանգարանը հրապարակում է կատարել Երևանի պատմության թանգարանի մասին ։

Այս տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

2022 թվականի փետրվարի 15-ին Սիանի թանգարանը համագործակցության շրջանակային համաձայնագիր է ստորագրել Երևանի պատմության թանգարանի և Հայ-չինական գործընկերության կենտրոնի հետ՝ երկու երկրների միջև մշակութային փոխանակումները խթանելու, տարածելու և թանգարանների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով։