Հայրենական Մեծ Պատերազմին նվիրված ցուցահանդես՝ Երևանի մետրոպոլիտենում
Ս․թ․ մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի ունեցով «Հայրենական Մեծ Պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը։
Լուսանկարներում ներկայացվել են Երևանը պատերազմական տարիներին, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների պորտրետներ։
Ցուցահանդեսը նախաձեռնել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը և Երևանի պատմության թանգարանը՝ Քաղաքապետարանի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ:
Ցուցահանդեսը «Մարշալ Բաղրամյան» կայարանում ներկայացված կլինի մինչև մայիսի 31-ը։