Մայիսի 21-ին կբացվի «Թատերական Երևան» խորագրով ցուցահանդեսը
Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանը մայիսի 21-ին` ժամը 20:00-ին, հրավիրում է «Թատերական Երևան» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսի թեմատիկ ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևան քաղաքի պատմության թանգարանն ունի բեմարվեստին նվիրված մեծ հավաքածու և այս տարի լրանում է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի 100-ամյակը:
Ցուցահանդեսի ընթացքում ելույթ են ունենալու Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանները՝ ներկայացնելով Ալ. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ստեղծագործությունից մի դրվագ:
Նույն օրը՝ ժամը 21։00–ին, թանգարանում կցուցադրվի «Հին Երևանի անցուդարձը» 3դ անիմացիոն ծրագիրը։