Բացվեց «Թատերական Երևան» ցուցահանդեսը

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում մայիսի 21-ին բացվեց «Թատերական Երևան» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ցուցահանդեսի թեմատիկ ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևան քաղաքի պատմության թանգարանն ունի բեմարվեստին նվիրված մեծ հավաքածու և այս տարի լրանում է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի 100-ամյակը:

Ցուցահանդեսի ընթացքում ելույթ են ունեցան Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանները՝ ներկայացնելով Ալ. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ստեղծագործությունից մի դրվագ: