Ցուցահանդես՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջ հիշտակին

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17.00-ին, հրավիրում ենք մասնակցելու ֆրանսիացի նկարիչ Արտակ Սաքանյանի «Արարատի ստորոտին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա Երևան քաղաքի պատմության թանգարանում (ք. Երևան, Արգիշտիի 1/1):
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 3-ը։ Այն նվիրվում է նկարչի եղբոր` Արամ Ջիլավյանի և 44-օրյա պատերազմում զոհված մանկության ընկերոջ`  Պարույր Սարգսյանի հիշտակին: