«Շանդուն նահանգի փայտանկարների խորհուրդը». Հոկտեմբերի 16, 16։00
2022թ. դեկտեմբերի 16-ին՝ժամը 16:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում (Ք․ Երևան, Արգիշտիի 1/1) տեղի կունենա հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 – ամյակին նվիրված «Շանդուն նահանգի փայտանկարների խորհուրդը» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Կներկայացվեն Շանդուն նահանգի փայտապատկերների մանրանկարների կրկնօրինակեր, որոնք տրամադրել է նահանգի կենտրոն՝ Ցինդաո քաղաքի թանգարանը: Դրանք ամանորյա և առօրյա կենցաղի հետաքրքիր խորհուրդ ունեն և բաժանվում են չորս խմբի՝ Աստվածների օրհնություններ, Լավագույն մաղթանքներ, Ավանդական օպերա, Հարգանք ուսուցիչների և մեծերի նկատմամբ:
Յուրաքանչյուր խումբ արտահայտում է չին ժողովրդի, մասնավորապես, Շանդուն նահանգի բնակչության առանձնահատուկ լեզվամտածողությունը, ինչն այսպիսի պատկերների վերածվելով, դարձել է արվեստի բացառիկ ճյուղ:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի չինական ճենապակյա անոթների գեղեցիկ նմուշներ:
Ցուցահանդեսն իրականացվում է«Հայ -չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ցինդաո քաղաքի մունիցիպալ թանգարանի հետ համագործակցության արդյունքում:
Երևան քաղաքի պատմության թանգարան