Երևանի պատմության թանգարանը համալրվել է արժեքավոր կտավներով

Երևանի պատմության թանգարանը համալրել է կերպարվեստի ֆոնդը Արա Բեքարյանի հեղինակած «Հակոբ Կոջոյանի» դիմանկարով (1959թ.) և Հրաչյա Հակոբյանի «Օպերայի ձևավորում» (1980-1982թթ.) գեղանկարով:

Գործերը թանգարանին է նվիրել «Շեդեվր» կերպարվեստի սրահը՝ ի դեմս Աբրահամ Գրիգորյանի, Աննա Աբազյանի և  Էդգար Գրիգորյանի:


Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը շնորհակալություն հայտնել արժեքավոր ձեռքբերման համար։

Նա նշել է, որ մեծ է նվիրատուների ներդրումը Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու ու տարածելու գործում, և հույս է հայտնել, որ գործակցությունը լինելու է շարունակական:

yerevan.am