Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Նորք-Մարաշ վարչական շրջանում
Նեղլիկ փողոցներ, փայտե դռներ, հին ու կիսաքանդ տներ, մեկուկեսդարյա պատմություն ունեցող մառաններ. երևանյան կոլորիտի ինքնատիպ այս միջավայրը Հին Նորքում է:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Նորք-Մարաշ վարչական շրջանում աշխատանքային այցը սկսել է հենց այս թաղամասից, ուր ամեն մի տուն իր յուրօրինակ պատմությունն ունի: Բլրի վրա գտնվող հնագույն այս թաղամասն առանձնանում է իր խնդիրներով. պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-տները պահպանության անհրաժեշտություն ունեն: