«Կոնդն ինչպես որ կա» էքսկուրսիա և Կոնդ- Քվեստ
Օգոստոսի 12-ին, ժամը 12:00- ին Երևան քաղաքի պատմության թանգարանը և Կարեն Դեմիրճյան թանգարանը երիտասարդության օրվա առթիվ հրավիրում են Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակ, որտեղ կանցկացվի «Կոնդն ինչպես որ կա» խորագրով էքսկուրսիա և Կոնդ- Quest հետաքրքիր անակնկալներով:
Նույն օրը ժամը 19:30-ին հրավիրում ենք «Կարեն Դեմիրճյան թանգարանի» բացօթյա ցուցասրահ, որտեղ տեղի կունենա «Երիտասարդի ձայնը» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսի բացումը:
Նշված միջոցառումները երկու թանգարանները կազմակերպել են համատեղ:
Ցանկացողներին խնդրում ենք արձագանքել և գրանցվել:
Հեռ. 010 56 81 08