«Նոյի Երկիր» ցուցահանդեսը Չինաստանի Նինբո քաղաքում

Ս/թ հունվարի 30-ին
Չինաստանի Նինբո քաղաքի թանգարանում կբացվի
Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուի ցուցահանդեսը, որը հանրության համար բաց կլինի մինչև 2024 թվականի մայիսի 5-ը:


Կներկայացվեն հայկական տարազի, զարդերի, գորգերի և ասեղնագործ առարկաների բնօրինակ և բացառիկ նմուշներ, ինչպես նաև Երևանը պատկերող լուսանկարներ: