«Տիկնիկային պատմություններ» ցուցադրություն
Երևան քաղաքի պատմության թանգարանում գործում է «Տիկնիկային պատմություններ» տիկնիկների մշտական ցուցադրությունը, որը արդեն դարձել է յուրօրինակ «թանգարան թանգարանի մեջ»:
Ներկայացված են մոտ 200 տիկնիկներ՝ հնաոճ, հուշանվերային, թատերական, սովետական շրջանի արդյունաբերական, և իհարկե բացառիկ հեղինակային աշխատանքներ:
Ուշագրավ է, որ տիկնիկները ցուցադրվում են թանգարանի ֆոնդերից մեկում, ուր պահպանվում են XIX-XXդդ. հայկական և եվրոպական կահույքի նմուշներ:
Մարինա Խաչմանուկյանը, ում պատկանում է տիկնիկների հավաքածուն, այցելուներին կներկայացնի դրանցից յուրաքանչյուրի հետաքրքիր պատմությունը: