Ցուցահանդես «Ֆուջիանի հմայքը»

Ս/թ դեկտեմբերի 23-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի պատմության,  ՉԺՀ Ֆուջիան թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի հետ  համատեղ կբացվի  «Ֆուջիանի հմայքը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում կներկայացվի  Ֆուջիան նահանգի մշակութային ժառանգության դեկորատիվ և կիրառական արվեստի  շուրջ 30  նմուշ՝ կատարված բացառիկ տեխնիկայով: Դրանք ներառում են Շաուշանի քարը, փայտի յուրօրինակ փորագրություններ, Դեհուա սպիտակ ճենապակի, լաքապատ տեխնիկայով  խցանափայտի վրա արված նկարներ,  թղթե հյուսածո նկարներ, հարավային Ֆուջիանի լաքի «թելերով» առարկաներ և այլն:

Ցուցադրությունը կգործի մինչև 2025 փետրվարի 23-ը, Երևան քաղաքի պատմության թանգարանում: