Ցուցահանդես «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը»

Մարտի 6-ին Երևանի պատմության թանգարանում կբացվի «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ այցելուներին կներկայացվեն 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, արդուզարդի բազմազան պարագաներ և ասեղնագործության նմուշներ, որոնցից շատերը կցուցադրվեն առաջին անգամ: