Զրույց-բանախոսություն՝ ուղեկցվող Բարեկենդանին վերաբերվող խաղիկներով

Միջոցառման սկզբում տեղի ունեցավ բանախոսություն, թանգարանի Նոր պատմության բաժնի ղեկավար Սուսաննա Հարությունյանի կողմից:
Զրույցն ընդմիջվեց դիմակների ցուցադրմամբ, դրան զուգահեռ թանգարանում պրակտիկա անցնող ուսանողները ներկայացրեցին (ԵՊՀ, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան) իրենց կողմից օտար լեզուներով թարգմանված Բարեկենդանին բնորոշ ասույթներ:

 


Միջոցառման 2-րդ մասում տեղի ունեցավ հալվայի և գաթայի հյուրասիրություն, իսկ դրան հաջորդեց ՝ «Վասպուրիկ» խամաճիկների թատրոնի փոքրիկ դերասանների ներկայացումը: