Թատրոնի միջազգային օրը Երևան քաղաքի պատմության թանգարանում

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Հին ու նոր Երևանի թատրոնները» խորագրով:
Նոր պատմության բաժնի ղեկավար Սուսաննա Հարությունյանը հանդես եկավ բանախոսությամբ՝ նվիրված Երևանի հին ու նոր թատրոններին: Բանախոսության առանցքը Երևանի թատերական պատմությունն էր, որին էլ հաջորդեց քննարկում Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ -ի ուսանողների հետ՝ թատերական արվեստի ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ: