Գոմելում շարունակվում է ԵՔՊԹ-ի ազգային տարազների ցուցահանդեսը
Բելառուսի Հանրապետության Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահում շարունակվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են պատմական Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող տաղանդավոր վարպետների պատրաստած հագուստներ և զարդեր, ինչպես նաև գորգեր ու հայկական բնակարանի այլ կենցաղային իրեր:
Երևանի պատմության թանգարանի պատվիրակությունը, որը մասնակցում էր ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, երեկ վերադարձել է Երևան: Ինչպես և խոստացել էինք մեր ընթերցողներին, ներկայացնում ենք ցուցահանդեսի բացման լուսանկարային ռեպորտաժը Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահից: